ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանման են ենթարկվել Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 723 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Այս ամսին տեղեկացնում են Արցախ տեղեկատվական շտաբից։
Ապրիլի 8-ից՝ ժամը 09:00-ից մինչև ապրիլի 9-ը՝ ժամը 09:00-ը, ախտահանվել է ընդհանուր թվով 211 տրանսպորտային միջոց, որից՝
-
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 101 տրանսպորտային միջոց.
-
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 39 տրանսպորտային միջոց.
-
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 71 տրանսպորտային միջոց:
Ապրիլի 9-ից՝ ժամը 09:00-ից մինչև ապրիլի 10-ը՝ ժամը 09:00-ը, ախտահանվել են ընդհանուր թվով 273 տրանսպորտային միջոց, որից՝
-
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 86 տրանսպորտային միջոց.
-
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 74 տրանսպորտային միջոց.
-
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 113 տրանսպորտային միջոց:
Ապրիլի 10-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 11-ը՝ ժամը 09:00-ը, ախտահանվել են ընդհանուր թվով 239 տրանսպորտային միջոցներ, որից՝
-
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 58 տրանսպորտային միջոց.
-
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 58 տրանսպորտային միջոց.
-
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 123 տրանսպորտային միջոց: