«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով ներկայացրել է՝ կուսակցության գրասենյակում արդեն երկրորդ օրն է՝ աշխատանքներ են ընթանում, զանգում են, գրում են կարիքավոր քաղաքացիներին, հավաքում են տեղեկություն, թե ինչպիսի ընտանիքներ, թիրախային խմբեր և մարդիկ կան, որոնք որևէ սոցիալական փաթեթի մեջ չեն մտնում։
«Այս պահին մենք Կառավարության վրայից որոշակի բեռ ենք վերցրել։ Հավաքագրված ինֆորմացիան մենք կուղարկենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ հույս ունենալով, որ նոր փաթեթներ կհաստատվեն այն թիրախային խմբերի համար, որոնց վրա չեն տարածվել մինչև օրս ընդունված փաթեթները»,- նշեց Մարուքյանը։