Գյումրի քաղաքապետարանի որոշ բաժիններ թերացել են բյուջեի մուտքերի ապահովման և համայնքային միջոցների ծախսման հարցում: Ի հետևանս՝ համայնքը ֆինանսական կորուստներ է ունեցել: Հաշվեքննիչ պալատի պնդմամբ՝ գույքահարկի՝ միլիոններով արտոնություններ է տրամադրվել որոշ ֆիզիկական անձանց կամ համայնքի տարածքում գործող որոշ հանրային նշանակության օբյեկտների:
Քաղաքապետարանն այս հարցին մոտենում է՝ «եթե կա աշխատանք, կլինի նաև թերացում» սկզբունքով: