Կորոնավիրուսի համավարակի ֆոնին Իտալիան համընդհանուր կարանտինի մեջ կմնա մինչև մայիսի 3-ը: Այս մասին պաշտոնապես հայտարարել է եվրոպական երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն՝ գրում է Al Jazeera-ն: Կառավարության ղեկավարի խոսքով՝ եթե Իտալիայում դադարեցվեն սահմանափակումներն ու բնականոն կյանք վերադառնան, ապա կվերսկսեն պայքարել կորոնավիրուսի մահացության նոր դեպքերի դեմ:
Իտալիան կարանտինի մեջ է արդեն մեկ ամիս, մարդկանց տեղաշարժը խիստ սահմանափակվել է, փակվել են հասարակական բոլոր վայրերը՝ դպրոցները, մանկապարտեզները և այլ հաստատություններ:
Իտալիայում կորոնավիրուսի վարակի վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ երկրում կա ավելի քան 147.500 վարակակիր, մահացության ցուցանիշը մոտենում է 19 հազարին, ապաքինվածների թիվը գերազանցում է 30 հազարը: