Ռուսաստանում Սիբիրի Անգարսկ քաղաքի կալանավայրում խռովություն է սկսվել բանտարկյալների շրջանում, որից հետո կալանավայրի մեծ հատվածում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Կալանավորները զանգվածաբար վնաս են հասցրել իրենց ի նշան բողոքի: Բանտարկյալները նման գործողությունների գնացել են այն ժամանակ, երբ իրավապաշտպանին դիմած բանտարկյալներից մեկին ծեծի են ենթարկել:
Կալանավայրում իրավիճակն արդեն վերահսկելի է, դեպքի առնչությամբ քննություն է սկսվել: