ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում այսօր մեկնարկել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի կողմից Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքներին, Մեծ հայրենականի հաշմանդամներին, մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց տրամադրված մեկ ամսվա համար անհրաժեշտ պարենամթերքի ու հիգիենիկ պարագաների՝ նախարարության միջոցով բաշխման գործընթացը: