Ապրիլի 11-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ի գիշերը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Երևանում ապրիլի 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: