Միացյալ Նահանգներում մտադիր է պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք հրաժարվում են ընդունել իրենց քաղաքացիներին: Համապատասխան հուշագիրը ստորագրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով Սպիտակ տան հայտարարությանը:
Սահմանափակումները կվերաբերեն այն երկրներին, որոնք հրաժարվում կամ անհիմն հետաձգում են իրենց քաղաքացիների ընդունումը կորոնավիրուսի համավարակի ժամանակ:
Ամերիկյան կողմի հավաստմամբ՝ նման պետություններն անընդունելի ռիսկ են առաջացնում առողջապահության ոլորտում ԱՄՆ քաղաքացիների համար: Նշվում է, որ պատժամիջոցները կարող են ներառել վիզային սահմանափակումներ: