Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Բելառուսին խորհուրդ է տվել պատրաստվել կորոնավիրուսի տարածման վատագույն սցենարին, գրում է Интерфакс գործակալությունը:
Մինսկում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՀԿ-ի փորձագիտական առաքելության ղեկավարը հայտնել է, որ այժմ անհրաժեշտ է ակտիվացնել արտակարգ իրավիճակների ծրագրերը, որպեսզի առողջապահական հաստատությունները պատրաստ լինեն:
ԱՀԿ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ համաշխարհային կառույցը Բելառուսի իշխանություններին խորհուրդ է տալիս արգելել զանգվածային միջոցառումները:
Բելառուսի առողջապահության նախարարության տվյալներով՝ ապրիլի 11-ի դրությամբ երկրում կա կորոնավիրուսից մահացության 23 դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 2226: