Apple և Google համաշխարհային ընկերությունները միավորվում են նոր տեխնոլոգիայի ստեղծման գաղափարի շուրջ, որը մարդկանց կտեղեկացնի այն մասին, թե արդյոք նրանք շփում են ունեցել կորոնավիրուսով վարակվածների հետ՝ գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Սիլիկոնյան հովտի երկու խոշոր ընկերությունների հազվադեպ համագործակցության արդյունքում, որոնց օպերացիոն համակարգով է աշխատում ամբողջ աշխարհում գոյություն ունեցող սմարթֆոնների 99 տոկոսը, հնարավոր կլինի հավելվածների շնորհիվ հետևել ու հայտնաբերել վարակված անձանց, ինչը հնարավորություն կտա շուտ թեստավորել ու մեկուսացնել:
Այս տեխնոլոգիան, իհարկե, կարող է դժգոհություններ ու տարաձայնություններ առաջացնել՝ մարդկանց անձնական տվյալների գաղտնիության նորմերը խախտելու համար: Երկու ըրկերություններն էլ համակարծիք են, որ մասնակցությունը կլինի կամավորության հիմքերով և, իհարկե, անձնական տվյալների գաղտնիությունը կպահպանվի:
Հավանական վարակակիրների հետ շփման հետագծի մեթոդը կգործի սմարթֆոնների Bluetooth-ի ազդակների օգտագործման միջոցով: Անձի տեղորոշման կամ անձնական տվյալների մասին տեղեկությունները չեն ձայնագրվի: