ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտարարել է, որ քննարկվում է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները Հայաստանում մեկ ամսով երկարաձգելու հարցը:
«Աշխարհում էլ կա այդ կանխատեսումը, որ շատ երկրներում էլ կշարունակվեն գործել սահմանափակումները, և, իմ խորին համոզմամբ, հիմա ավելի քան արդիական են դառնում առողջության համար առաջնային համարվող դեղորայքը փոստային ծառայության բեռնափոխադրումների միջոցով ստանալը, որովհետև ամենախիստ կարանտինային երկրներում բեռնափոխադրումների համար սահմանափակումները չեն գործում»,- ասել է նա՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում: