Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար,- տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ-ը:
Ինչ վերաբերում է ՀՀ տարածքում ավտոճանապարհներին, ապա դրանք հիմնականում անցանելի են:
ԱԻՆ-ը նաև հայտնում է, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։