Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Սուրբ Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ և Ձեր ընտանյաց անդամներին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով:
Փրկչի Սուրբ Հարության հավատքն ապավեն է քրիստոնյաներիս՝ միասնական ջանքերով ու վճռականությամբ հաղթահարելու համաճարակի հետևանքով առաջացած այս փորձություններն ու դժվարությունները, որոնք այս օրերին պատուհասել են ամբողջ աշխարհը:
Մեր մաղթանքն է, որ Հարուցյալ Քրիստոս հարանոր հաջողություններով արգասավորի Ձեր և ՀՀ պետական այրերի ջանքերը՝ ի խնդիր մեր երկրի անշրջելի առաջընթացի և հավատավոր մեր ժողովրդի լուսավոր գալիքի»,- մասնավորապես ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում: