Արցախի համայնքներում կիրառվում են քլորակիր սարքեր և ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած ախտահանող միջոցները։
Ախտահանիչ նյութերի օգտագործումը ճիշտ կազմակերպելու համար շրջանի համաճարակաբանության և հիգիենայի բաժնի աշխատակիցները համայնքների ղեկավարներին մեթոդական ուղեցույցներ են բաժանել:
«Խաչենշին» ՓԲԸ աշխատակիցները համաճարակաբանության և հիգիենայի բաժնի ախտահանողների հետ համատեղ՝ Ասկերան քաղաքի կենտրոնական պուրակում, խաղահրապարակներում և ընտրատեղամասում ախտահանման աշխատանքներ են իրականացրել։
Շաբաթվա ընթացքում ախտահանման աշխատանքներ են կատարվել նաև շրջանի համայնքներում, հիմնարկ-ձեռնարկություններում, սննդի օբյեկտներում և արտադրամասերում: