Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին Լոնդոնի Սենտ Թոմաս հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են սովորական հիվանդասենյակ:
Ջոնսոնին կորոնավիրուս էր ախտորոշվել մարտի 27-ին: Վարչապետն ինքնամեկուսացավ իր նստավայրում, սակայն հիվանդության ախտանիշներից չազատվեց և 10 օր անց որոշվեց նրան հոսպիտալացնել:
Ըստ Times-ի, չնայած վիճակի լավացմանը՝ Ջոնսոնը կկարողանա վերադառնալ իր պարտականություններին ոչ շուտ, քան մեկ ամսից: Նրա աշխատակազմից հայտնել են, որ վարչապետը շատ լավ տրամադրություն ունի: