Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է վարկածին, թե կորոնավիրուսը տաք եղանակին կարող է նահանջել: Նրա խոսքով՝ հետևելով համաշխարհային վիճակագրությանը, արձանագրել են՝ առնվազն շատ տաք կլիմա ունեցող երկրներում վարակի տարածման տեմպերն այնպիսին չեն, ինչպիսին ավելի սառը կլիմա ունեցող երկրներում են։
«Նույնը կարելի է ասել մյուս ռեսպիրատոր վարակների մասին։ Դրանք չեն անհետանում ամառային սեզոնին, բայց դրանցով հիվանդացության թվերը կտրուկ անկում են ապրում։ Կորոնավիրուսը, լինելով ռեսպիրատոր վարակ, հնարավոր է, որ ավելի քիչ վարակվածներ ունենանք ամռանը։ Բայց դա չի նշանակում, որ, օրինակ, նույն աշնանը կամ ձմռանը մեծ բռնկումներ չեն լինի։ Մենք պետք է պատրաստվենք թե՛ ամռանը, թե՛ աշնանն ու ձմռանը»,- ընդգծեց նախարար Թորոսյանը։