Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թիվն աճել է 1.786-ով, երկրի 57 շրջանում և 82 մարզում այն հասել է 11.917 մարդու ,հայտնում է դաշնային գործադիր շտաբը:
Մասնավորապես, Մոսկվայում մեկ օրում գրանցվել է 1,124 նոր դեպք, իսկ ընդհանուր առմամբ ՝ 7,822, Մոսկվայի մարզում հայտնաբերվել է 182 դեպք, 58-ը ՝ Կոմիում, 35-ը ՝ Սանկտ Պետերբուրգում, 34-ը ՝ Ուլյանովսկի շրջանում, 32-ը ՝ Նիժնի Նովգորոդի շրջանում: Միաժամանակ մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 97 մարդ, որից 37-ը՝ Մոսկվայում, այս ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 795 հիվանդ: Օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 18 հիվանդ, որից 12 –ը՝ Մոսկվայում, մահացածների թիվը հասել է 94-ի:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ասել է, որ Մոսկվայում կորոնավիրուսի գագաթնակետին դեռ չի հասել: Ըստ նրա, վիրուսի բռնկման հետ կապված Մոսկվան լուրջ փորձությունների է դիմակայելու, և դրանց անհրաժեշտ է պատրաստվել: Սոբյանինը նաև զգուշացրել է, որ ուրբաթից ավելի խիստ են լինելու կարանտինը խախտողների նկատմամբ: