Կորոնավիրուսի պատճառով դադարել է նաև ծովային երթևեկությունը, ինչն էլ ջրային կենդանիներին հնարավորություն է տվել իրենց ազատ զգալ, նույնիսկ մոտենալ ափերին:
Ֆրանսիայի ափերի մոտ են հայտնվել մոլորակի երկրորդ խոշոր կենդանիները՝ կետերը: «Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով ներկայումս զգալիորեն քիչ նավեր են նավարկում ծովում, և կետերն ավելի համարձակ են դարձել»,- կարծիք են հայտնել փորձագետները: Նրանք նույնիսկ համոզված են, որ այդ հսկաները, որոնք 70 տոննա են կշռում և 20 մետր երկարություն ունեն, վերադառնում են: