Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի հիսուն նավաստի վարակվել է կորոնավիրուսով, հայտնել է Le Figaro պարբերականը՝ հղում անելով Ֆրանսիայի զինված ուժերի աղբյուրներին: Այժմ ավիակիրը վերադառնում է Տուլոնի նավահանգիստ: Անվտանգության նկատառումներով անձնակազմի երեք անդամի Տուլոն են տեղափոխել օդային ճանապարհով:
416 վիրուսակիր էլ գրանցվել է ամերիկյան «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրում: Թեստավորել են նավի 4000-ից ավելի զինծառայողների: Այսպիսով, գրեթե մեկ շաբաթում վարակակիրների թիվն ավիակրում կրկնապատկվել է: Զինվորներից մեկը գտնվում է Գուամ կղզում՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: