Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ առաջարկելու են կառավարությանը՝ երկարացնել արտակարգ դրության ռեժիմը:
«Իհարկե որոշումը կընդունվի՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ։ Կարծում եմ, որ արտակարգ դրության ռեժիմը կարևոր է և, ըստ որոշման ընդունման արդեն հանրությանը կներկայացվի»,-ասաց Թորոսյանը։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ վերջին շաբաթում երեք ինքնաթիռ է ժամանել Հայաստան՝ Բելառուսից, երկուսն էլ՝ Ռուսաստանից։ Ուղևորները տեղավորվել են հյուրանոցներում ՝ մեկուսարաններում։ Ասաց, որ այդ գործընթացը շարունակական է և հիմա էլ աշխատանքներ են տարվում մյուս չվերթների կազմակերպման ուղղությամբ։ Ընդգծեց, որ պարետատունը և ԱԳՆ-ն զբաղվում են և լուծումներ են տրվում իրավիճակին համահունչ։