Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասուլիսի ժամանակ նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված ռիսկի խմբում երեխաներին ներառելը ԱՀԿ-ի խորհրդով է եղել, քանի որ աշխարհում չնայած փոքր թվով, բայց երեխաների մահվան դեպքեր ևս արձանագրվել են։ Նախարարը նշեց, որ մահացած երեխաներն ունեցել են թույլ իմունիտետ, ինչն էլ պատճառ է, որ հատկապես քիմիաթերապիա ստացող, իմունային անբավարարություն ունեցող երեխաների հանդեպ շատ ուշադիր լինելու։
«Նույնիսկ մեր թեստավորման չափանիշներում երեխաները հատուկ տեղ ունեն։ Կոնկրետ դեպքով ենթադրում եմ, որ լավ է վիճակը։ Վատ վիճակի մասին տեղեկատվություն չունեմ։ Ծանր երեխա կամ երեխայի հետ եղած ծնող մենք այս պահին չունենք»,- նշեց նախարար Թորոսյանը։