ԵՄ-ն 500 միլիարդ եվրո կտրամադրի կորոնավիրուսի համաճարակից առավել տուժած ԵՄ անդամ պետություններին: Միաժամանակ Բրյուսելը նախատեսել է ավելի քան 15,6 միլիարդ եվրո ֆինանսական աջակցություն տրամադրել գործընկեր երկրներին: Այն կհատկացնի Աֆրիկայի, Արևելյան գործընկերության (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա), Արևմտյան Բալկանների երկրներին և Թուրքիային՝ կորոնավիրուսի և դրա հետևանքների դեմ պայքարի համար: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:
Միջոցները կուղղվեն իրական կարիքներին՝ արագ արձագանքել առողջապահական ոլորտում ստեղծված ճգնաժամին, ամրապնդել առողջապահական համակարգը և մեղմել համաճարակի սոցիալ-տնտեսական ազդեցությունը: