«Եթե խոսքը պացիենտներին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու մասին է, ապա իրավիճակը հսկողության տակ է, որովհետև մենք կարողանումենք բոլորին պատշաճ բուժօգնություն ցուցաբերել։ Ավելին՝ մենք ունենք ռեզերվներ, որ ավելի մեծ թվով պացիենտների կարող ենք օգնություն ցույց տալ։ Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է զգոնությունը կորցնենք և վերադառնանք մեր նախկին առօրյա կյանքին։ Ուզում եմ, որ բոլորս ֆիքսենք, որ դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, նույնիսկ եթե արտակարգ ռեժիմը հանվի», - նշեց նախարար Թորոսյանն ու հավելեց, որ արտակարգ դրության ռեժիմից հետո էլ պետք է դեռ երկար ժամանակ պահել սոցիալական հեռավորությունը, հետևել հիգիենային։
Նախարարը կոչ արեց իրավիճակը չպայմանավորել միայն թվերով: Ըստ նրա, թվերը լավ են այն իմաստով, որ առողջապահական համակարգն ի զորու է զբաղվել այդքան հիվանդներով և մենք չպետք է թույլ տանք, որ գա մի օր, երբ հիվանդանոցները տեղ չունենան ծանր պացիենտներին ընդունելու և ստիպված այլ պայմաններում սկսվի նրանց բուժումը։
Անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսից մահացության միջին տարիքին՝ նախարարը նշեց՝ այն 75 է։