Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խոսել է Լեռնային Ղարաբաղում անցկացված ընրությունների մասին: «Դրանք անհրաժեշտ են բնակչության բնականոն գործունեությունն ապահովելու համար: Այնուհանդերձ, Ռուսաստանի Դաշնությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Նրա կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով, ինչով էլ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- ասել է Զախարովան:
Ինչպես հայտնում է ТАСС-ը, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև ասել է. «Միևնույն ժամանակ, չենք կարծում, որ խաղաղ կարգավորման հետագա գործընթացը որևէ կերպ կախված է այդ իրադարձությունից»: