ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի էջում գրել է․
«Հարգելի գյուղատնտեսներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև ապրիլի 20-ը մեր երկրում ժամանակ առ ժամանակ դեռևս պահպանվելու են հյուսիսային ցուրտ օդային հոսանքների ներխուժումները, խուրհուրդ ենք տալիս՝ հատկապես Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում բացօթյա սածիլում չկատարել»։