Կորոնավիրուսի կանխարգելմանը միտված աշխատանքներում բուժաշխատողները պատշաճ ֆինանսավորվում են, հիմնականում՝ պետբյուջեի միջոցներով,- տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ բուժաշխատողներն այժմ ֆինանսավորվում են ավելի՝ քան իրենց գործունեության համար։ Լինում են նաև նվիրատվություններ։
«Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն անձանց, որոնք բուժաշխատողների վարձատրության համար հատուկ նվիրատվություններ են արել, ինչպես նաև՝ ընդհանուր պայքարի համար։
Մինչ օրս ներգրավված են մոտ 1700 բուժաշխատողներ Հայաստանի 9 և ավելի հիմնական բուժհաստատություններում, ինչպես նաև շտապօգնության ծառայությունը, սահմանային անցակետերում գտնվող բժշկական կենտրոնները, որոնք հաճախ կասկածելի դեպքերում մեկուսացնելով ու ախտորոշումով են զբաղվում»,- ասաց Թորոսյանը։