Արցախում համաճարակը կանխելու համար արվում են անհրաժեշտ քայլերը,- հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ այս օրերին մշտական կապի մեջ են Արցախի գործընկերների հետ։
«Թե՛ մեթոդական խորհրդատվության, թե՛ նյութական, թե՛ հետազոտություններ անելու տեսանկյունից ամեն ինչով աջակցում ենք Արցախի իշխանություններին»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարը։