Վերջին օրերին ինչ-որ անձինք փակ համարից զանգահարում են քաղաքացիներին և, օգտագործելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիներին զանգահարելու տեսանյութի ձայնագրությունը, ձայնի միջոցով փորձում տպավորություն ստեղծել, թե իբր վարչապետը զանգահարել է իրենց: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ տվյալ փաստի առթիվ արդեն դիմել եմ իրավապահներին: