Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ բասկետբոլի Իսպանիայի տղամարդկանց հավաքականի հարձակվող Խավյեր Բեյրանն ու կանանց հավաքականի պաշտպան Մարտա Շարգայն աճուրդի են հանել 2019-ին իրենց նվաճած՝ Աշխարհի և Եվրոպայի թվականի առաջնությունների ոսկե մեդալները։
Աճուրդի նպատակը կորոնավիրուսի դեմ պայքարն է։ Դրա արդյունքում ստացված գումարը կուղղվի Իսպանիայի Կարմիր խաչի ընկերությանը։
Աճուրդն անցկացվելու է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի «Այս մեդալը քոնն է» ակցիայի շրջանակում։ Սա էլ իր հերթին մասն է լինելու «Մեր լավագույն հաղթանակները» ակցիայի, որը կազմակերպել են իսպանացի բասկետբոլիստ Պոու Գազոլի և թենիսիստ Ռաֆայել Նադալը։
Ակցիայի նպատակը 11 միլիոն եվրո հավաքելն է, որը որպես օգնություն կտրամադրվի կորոնավիրուսի դեմ պայքարին։