Ռուսական կողմից դեռ արձագանք չի ստացվել սահմանին գազի գինը իջեցնելու նպատակով բանակցություններ սկսելու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նամակին: Հիշեցնենք՝ Մհեր Գրիգորյանը մարտի 31-ին նամակով դիմել էր «Գազպրոմ» ընկերությանը: Այսօր փոխվարչապետը տեղեկացրեց, որ սահմանին գազի գնի նվազման դեպքում կպահպանվի գինը սպառողների համար։
«Այն հայտը, որը ներկայցվել է «Գազպրոմ Արմենիայի» կողմից, ենթադրում է ներդրումներ, որոնց իրականացնել-չիրականացնելու մասին գնահատական կտրվի այն ժամանակ, երբ քննարկումները կսկսեն հանրային կերպով, և բոլորի համար հասկանալի դառնա՝ ինչ ներդրումների մասին է խոսքը»,-նշեց փոխվարչապետը։