Վահե Մացակյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն
«Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածը, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 3-ի եզրակացությունը և Վ.Մացակյանի դիմումը՝ ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանի 2020 թվականի ապրիլի 8-ի 7-Ա հրամանով Վահե Գառնիկի Մացակյանը նշանակվել է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն՝ ազատվելով նույն կազմակերպության տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»,- տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքի էջից: