ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրապարակել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակը։
Դեսպանությունից նշում են, որ ցուցակը հրապարակվում է քաղաքացիների խնդրանքով։
«Եվս մեկ անգամ նշենք, որ նշյալ ցուցակում ընդգրկված են այն քաղաքացիները, որոնց մեծ մասը ժամանել են Մոսկվա ՌԴ այլ քաղաքներից և չեն կարողացել մեկնել Հայաստան չվերթների չեղարկման/բացակայության պատճառով։
Նշյալ քաղաքացիներին կտրվի առաջնահերթություն հնարավոր թռիչքի իրականացման դեպքում։
Ցուցակը դեսպանության կողմից համապատասխանաբար կտրամադրվի թռիչքն իրականացնող ավիափոխադրողին»,- ասված է հայտարարության մեջ։