Կորոնավիրուսի տարածման վտանգը նաև եկեղեցական միջոցառումների անցկացման կարգերում է որոշակի փոփոխություններ մտցրել՝ կանխարգելիչ աշխատանքների տրամաբանությամբ:
Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ փոփոխությունների մասին հավատավոր ժողովրդին հիշեցրել, հերթական անգամ հանդուրժողականության, համբերության և զգուշության կոչ է տարածել Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: