Աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, որը երեկ է վերադարձել Հայաստան, գտնվում է կարանտինի մեջ։ Թավջութակահարը պետք է 14 օր անցկացնի մեկուսացման մեջ հայաստանյան հյուրանոցներից մեկի համարում։ Հախնազարյանը փոքրիկ տուր է կազմակերպել իր հետևորդների համար՝ ցույց տալու, թե ինչպիսի պայմաններում է ինքն ապրելու առաջիկա երկու շաբաթը։ Նարեկ Հախնազարյանին շատ են դուր եկել և՛ պայմանները, և՛ վերաբերմունքը, որին արժանացել են Ռուսաստանից հայրենիք ժամանած քաղաքացիները։