ՀՀ Կառավարությունը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման մանրամասները։
Այս միջոցառումը վերաբերում է միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտներին, որոնք`
2019-ին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրություն կամ ինքնազբաղված անձ,
իրենց գործունեությունը սկսել են 2020 թ. հունվարի 1-ից հետո և չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր։
Միջոցառման շահառուներին կտրամադրվի մինչև 136 հազար դրամ միանվագ դրամական օժանդակություն, որի հստակ չափը կախված է տնտեսավարողի՝ 2020 թ. առաջին եռամսյակի շրջանառության ծավալից։
2020 թ.-ից գործունեություն սկսած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող միկրոձեռնարկատերերը և ՀԴՄ հայտ ներկայացրած, սակայն դեռևս ՀԴՄ սարք չունեցող միկրոձեռնարկատերերը աջակցություն կստանան նվազագույն աշխատավարձի՝ 68 հազար դրամի չափով։
Միջոցառման պոտենցիալ շահառուների թիվը մոտ 6000 է։
Միջոցառումից չեն կարող օգտվել՝
- այն տնտեսավարողները, որոնց այս տարվա առաջին եռամսյակի շրջանառությունը գերազանցել է 6 մլն դրամը կամ ունեցել են երկու և ավելի աշխատող.
- 4-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ միջոցառումներից օգտվողները։