Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։
Ապրիլի 8-ի ժամը 9.00-ից մինչև ապրիլի 9-ի ժամը 9.00-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 430 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 9-ի ժամը 9.00-ը՝ 7609 անձի նկատմամբ, 2914-ը՝ մայրաքաղաքում, 4695-ը՝ մարզերում։
Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում են խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով պարետի որոշմամբ սահմանված պահանջները։