Վերջին տասնամյակների ընթացքում Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի առաջին վարակված վարչապետն է: Սակայն անցյալում նրա որոշ քաղաքական նախահայրեր նույնպես հիվանդացել են իրենց կառավարման տարիներին: Թեմային է անդրադարձել Euronews-ը:
Հատկանշական է, որ Բորիս Ջոնսոնի համար հերոս դարձած Ուինսթոն Չերչիլը Երկրորդ աշխարհամարտի տարիներին երկու անգամ թոքաբորբով է հիվանդացել: Դրանից 25 տարի առաջ էլ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը նույնպես հիվանդացել էր մի ախտով, որի հետևանքով մահացել էին տասնյակ միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում:
Այդ տարիներին համավարակ ճանաչված «իսպանական գրիպը» բնութագրվել էր որպես 20-րդ դարի բժշկական ամենամեծ աղետը:
Այն Իսպանիայում չէր ծագել, սակայն այդ երկրում ավելի լավ տարածում էր գտել, որը չեզոք դիրքում էր Առաջին աշխարհամարտի ժամանակ և ազատ էր գրաքննությունից՝ ի տարբերություն պատերազմի մասնակից մյուս երկրների: