«Ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է` 921»,- նշված է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հաղորդագրության մեջ:
«Վիճակագրությունից դուրս էր մնացել հաստատված 12 դեպք, որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում, երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս պահին համակարգը ավտոմատացված է և վիճակագրական տվյալները մարդկային գործոնով պայմանավորված չեն: Նախարարության սկզբունքը մնում է նույնը` լինել բաց և թափանցիկ, ինչի համար էլ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումը:
Ապրիլի 9-ի դրությամբ ունենք նաև մահվան նոր դեպք: 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ»,- հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Այսպիսով՝
Ապաքինվել է 24 մարդ, ընդհանուր՝ 138:
Մահացել է 1 մարդ, ընդհանուր՝ 10:
40 նոր դեպք, ընդհանուր՝ 921:
Հերքվել է 615 թեստ, ընդհանուր՝ 4902: