Աշխարհում կորոնավիրուսի վարակման վիճակագրական տվյալներն այսօր հետևյալն են՝
Ամբողջ աշխարհում COVID-19-ով վարակված է ավելի քան 1.5 միլիոն մարդ: Մահացության ցուցանիշը գերազանցում է 89 հազարը: Ընդհանուր առմամբ, վարակից ապաքինվել են մոտ 338 հազարը:
Worldometers կայքի տվյալների համաձայն՝ վարակվածների թվով կրկին առաջատար է Միացյալ Նահանգները՝ ավելի քան 435 հազար, մահացել են մոտ 15 հազարը, ապաքինվել՝ 23 հազարը:
Երկրորդ տեղում Իսպանիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածներն ավելի քան 152 հազարն են: Այս երկրում մահացության ցուցանիշը գերազանցում է 15 հազարը, ապաքինվել են ավելի քան 52 հազարը:
Երրորդն Իտալիան է՝ կա մոտ 140 հազար վարակակիր: Եվրոպական այս երկրում մահացության ցուցանիշն ամենաբարձրն է՝ ավելի քան 17.500:
Վարակվածների թվով չորրորդ տեղում Գերմանիան է: Այստեղ վարակվել են ավելի քան 113 հազարը, սակայն մահացության դեպքերը համեմատաբար ցածր են՝ մոտ 2400:
Այնուհետև՝ Ֆրանսիան է, որտեղ վարակակիր են մոտ 113 հազարը, մոտ 11 հազարն էլ մահացել են:
Հաջորդում է Չինաստանը: Այս երկրում կա մոտ 82 հազար վարակակիր: Մահացել է ավելի քան 3300 մարդ: Ավելանում է ապաքինվածների թիվը՝ ավելի քան 77 հազար: