Կորոնավիրուսով վարակված Արցախի Միրիկ գյուղի բնակիչը հնարավոր շփում է ունեցել 20 մարդու հետ: Գյուղի բնակիչները, ապահովությունից ելնելով, ամբողջությամբ ինքնամեկուսացված են: Նրանցից որևէ մեկը վարակին հատուկ ախտանիշներ չունի: Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է՝ վարակված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է կայուն, նա հայտնաբերման օրը տեղափոխվել էր Երևան՝ բուժում ստանալու համար: