Գործադիրն այսօր հաստատեց 10-րդ հակաճգնաժամային փաթեթը։ Պետությունը միանվագ աջակցություն կտրամադրի միկրոձեռնարկատերերին՝ հունվարի 1-ից ապրիլի 1-ը ստացած հասույթի տասը տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը։
ՊԵԿ-ի հաշվարկով՝ փաթեթի շահառու կդառնա մոտ 6000 միկրոձեռնարկատեր։ Օժանդակությունից կօգտվի ձեռնարկատերերի 3 խումբ։