Այս գիշեր բավականին լարված էինք, որովհետև ցրտահարության վտանգ կար՝ նշեց վարչապետ Փաշինյանն ու ասաց, որ ըստ տվյալ պահին առկա տվյալների՝ այն գյուղատնտեսությանը էական վնաս տալ չի հասցրել։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ըստ օդերևութաբանական կայանի տվյալների՝ նախորդ գիշեր ամենամեծ ռիսկը առկա էր Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում, այս գիշեր ամենամեծ ռիսկը առկա էր Արարատի և Արմավիրի մարզերում։
«Այս գիշեր Արարատի մարզում արձանագրվել է 0-ին մոտ ջերմաստիճանը գերազանցող ցուցանիշ, Արմավիրի մարզի առանձին հատվածներում եղել է 0-ից ցածր ջերմաստիճան։ Այնտեղ հիմա մեր մասնագետները խոսում են համայնքներում եղած իրավիճակին մոտ կանգնած մարդկանց հետ, որ հասկանան, թե հատկապես որ դեպքերում են ցրտահարություններ արձանագրվել։ Դրանք Բաղրամյանի շրջանում մի քանի համայնքներ են և Արագածոտնի շրջանի մի քանի համայնքներ, որոնք սահմանակից են Արամավիրի մարզին։ Վնասված են լինելու հատկապես որոշ ծիրանի այգիներ, բայց այն մեծ վախը, որ կար հատկապես Արարատի մարզում լայնամաշստաբ ցրտահարության, արդեն պետք է անցյալում համարել։ Ամեն դեպքում այս գիշեր նույնպես պետք է զգույշ լինել»,- նշեց Էկոնոմիկայի նախարարը։