Իմ լավ գործընկեր Լինաս Լինկյավիչուսի հետ ունեցած հեռախոսազրույցում մտքեր փոխանակեցինք նոր տիպի կորանավիրուսի դեմ պայքարում ազգային մակարդակով իրականացվող քայլերի շուրջ։ Այդ մասին Թվիթերում գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Լիտվան արդյունավետ և տպավորիչ միջոցառումներ է ձեռնարկում այդ ուղղությամբ։ Անդրադարձանք մեր ընդարձակ և ամուր օրակարգին և համագործակցությանը բոլոր ձևաչափերում։ Լիտվայի կառավարության և ժողովրդի հետ բարեկամությունը բարձր է գնահատվում Հայաստանում»,- գրել է նախարարը։