Կենդանաբանական այգու աշխատակազմը լիահույս է, որ այգու դռները մայիսի 1-ին բաց կլինեն: Իհարկե, լավատեսությունը կարդարանա մեկ դեպքում միայն՝ եթե կորոնավիրուսը մեր երկրում նահանջած լինի: Ամեն դեպքում, այստեղ իրականացվում են վարակից զերծ մնալու բոլոր միջոցառումները և հավաստիացնում են, որ Երևանի կենդանաբանական այգում կորոնավիրուս չկա: