Համաշխարհային բանկի Ֆեյսբուքի էջում կատարված գրառման համաձայն՝ հրապարակվել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զեկույցը։ Ըստ ուսումնասիրության՝ 2020-ին, համավարակով պայմանավորված, տարածաշրջանի տնտեսական աճի անկումը կլինի - 4,4-ից մինչև -2,8%-ի սահմանում։ 2021-ին՝ շնորհիվ տնտեսական քաղաքականության միջոցառումների, տնտեսական աճի ցուցանիշը կվերականգնվի։
Հայաստանի տնտեսական աճը, ըստ լավատեսական սցենարի՝ 1.7% է:
Զեկույցի ամբողջական տեքստը՝ հետևյալ
հղումով: