Daily Mail-ը տեղեկացնում է, որ Եվրոպայի առաջնության ձևաչափը, որն ավելի վաղ կորոնավիրուսի համաճարակի պատճառով մեկ տարով հետաձգվել էր, կարող է փոփոխությունների ենթարկվել։
Ըստ պարբերականի՝ ՈՒԵՖԱ-ն արդեն սկսել է այդ հարցի վերաբերյալ քննարկումները, քանի որ Իտալիայի ու Իսպանիայի ֆեդերացիաները, որոնց երկրներում կորոնավիրուսի եվրոպական տարածաշրջանի վարակվածության ամենամեծ ցուցանիշն է գրանցվել, կասկած են հայտնել մրցաշարի խաղերն ընդունելուն պատրաստ լինելու վերաբերյալ։ Պարզվել է նաև, որ ևս 10 մարզադաշտերում Եվրոպայի առաջնության անցկացման նոր օրերին արդեն ոչ ֆուտբոլային իրադարձություններ են նախատեսված։ Այս իրադարձություններով պայմանավորված՝ հյուրընկալ քաղաքների թիվը կարող է կրճատվել։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը պիտի կայանար այս ամռանը, սակայն կորոնավիրուսը խառնեց խաղաքարտերը նաև սպորտի աշխարհում։ Մրցաշարի անցկացումը տեղափոխվել է հաջորդ տարվա ամառ։