Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսը դադարեցնում է ընտրապայքարը՝ ճանապարհ հարթելով դեմոկրատ թեկնածու ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
78-ամյա Սանդերսը համակիրներին հայտնել է, որ բավարար քանակությամբ ձայներ չի ստանա նախագահի թեկնածու ընտրվելու համար:
Ակնկալվում է, որ 77-ամյա Ջոն Բայդենը Դեմոկրատական կուսակցության կողմից օգոստոսին կառաջադրվի որպես նախագահի միակ թեկնածու և կպայքարի հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում նախագահի ընտրությունները նախանշված են նոյեմբերի 3-ին: