Կառավարությունն այսօր քննարկեց և ընդունեց Հայաստանում «Եվրասիական տնտեսության մասին» պայմանագրում արձանագրության փոփոխություն կատարելու որոշումը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց, որ օրենքի նախագծով արձանագրություն է հաստատվում, որը դեկտեմբերին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հետ վարչապետի ձեռք բերած
պայմանավորվածությունների արդյունք է:
«Համաձայն արձանագրության՝ այն արտոնյալ սակագները, որ Հայաստանի Հանրապետությունը դեռ 2015 թվականին ստացել է, և որոնք ավարտվում էին 2020 թվականի հունվարին, երկարաձգվում են մինչև 2021 թվականի հունվար»,- ասաց փոխվարչապետը։
Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ այն վերաբերում է մի շարք պարենային և արդյունաբերական ապրանքների, որոնց գինը արձանագրության ուժի մեջ մտնելու պահից միջինը 3 տոկոսով կնվազի։
«Խոսքը մսի, կարագի, բրնձի, ձեթի, ծխախոտի հումքի, մի շարք դեղագործական արտադրանքների, պարարտանյութերի ու մի շարք այլ ապրանքների մասին է»,- ասաց փոխվարչապետը։