Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid 19 վարակ ունեցող 4-ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրեցին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ:
Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, ի դեպ արդեն ժպտում է։
Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին՝ դուք լավագույններից եք:
Մնացեք տանը, օգնեք մեր բժիշկներին»,- գրել է Ա․Մուրադյանը։