Ապրիլի 9-ին՝ ժամը 19:00-ին‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի առցանց ցուցադրությանը։
Համերգը տեղի է ունեցել և տեսագրվել է 2019 թ. մայիսին։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և մենակատարներ Սոֆյա Սայադյանը (սոպրանո, Հայաստան), Սոլջերդ Իսալվը (մեցցո-սոպրանո, Շվեդիա), Իվայլո Միխայլովը (տենոր, Բուլղարիա) և Սերգեյ Կովնիրը (բաս, Ուկրաինա)։
Համերգը հեռարձակվելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջով։
Առցանց ցուցադրության հատուկ հյուրերն են «ԴասA» կրթամշակութային նախագծի մասնակիցները‚ որոնց համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները նախապես առցանց դասընթաց են կազմակերպել՝ ներկայացնելով մանրամասներ Բեթհովենի կենսագրությունից և ստեղծագործական կյանքից։
Աշակերտների համար նախատեսված դասընթացը հնարավոր է հետևյալ հղմամբ դիտել: